ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նա ձգտում է բացարձակատիրության

Նա ձգտում է բացարձակատիրության
21.07.2025 | 11:09

Հայաստանում ժողովրդի վրա իշխանություն ունեցող բոլոր մարմինների նկատմամբ Նիկոլն ունի բացարձակ ազդեցություն (օրենսդիր, գործադիր և դատական, նաև՝ չորրորդ իշխանություն համարվող մեդիան): Մնացել է հոգևորը, աղանդները վաղուց իրենով է արել, հերթը ՀԱԵ-ինն է:

Նա ձգտում է բացարձակատիրության (totalitarianism)՝ իր նպատակներն առանց խոչընդոտ իրագործելու համար: Սրա մասին շարունակաբար զգուշացրել ենք ՀԱԵ-ին, ականջ չեն առել, չեն հավատացել, մտածել են՝ չափազանցնում ենք, իսկ եզակի մի քանիսը, որ լսում էին, այլևս անազատության մեջ են, քանի որ նրանց միայնակ թողեցին:

Դե ինչ արած՝ Աստված ձեզ օգնական:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ